Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի շատ վստահել ֆինանսական հաշտարարին

Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի շատ վստահել ֆինանսական հաշտարարին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը՝ մարտի 15-ին արձանագրել է, որ հայ սպառողները սկսել են ավելի շատ վստահել ֆինանսական հաշտարարին: Ըստ նրա, եթե 2009թ. գրասենյակը 388 բողոք է ստացել, 2010-ին՝ 642 բողոք, ապա 2011-ին՝ 803, իսկ 2012թ. երկու ամսում՝ արդեն 200: «Դա նշանակում է, որ հաճախորդներն այսօր հասկանում են, որ դիմելով մեզ և ոչ մի կոպեկ չծախսելով, նրանք կարող են պաշտպանել իրենց շահերը»,-ասել է նա մամլո ասուլիսում:

Ինչպես հայտնել է Փիրուզ Սարգսյանը, 2011թ. արդյունքներով գործերի մոտ 70 տոկոսը լուծվել է հաճախորդի օգտին, իսկ փոխհատուցումների քանակը կազմել է 58 մլն դրամ՝ 2010թ. 29 մլն և 2009թ. 26 մլն դիմաց:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---