Հայտարարվել է Օսկարի հանձնման 85-րդ արարողության օրը![]() 15 մարտի 2012 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ Օսկարի հաջորդ մրցանակաբաշխությունը (թվով արդեն 85-րդ արարողությունը) տեղի կունենա 2013թ. փետրվարի 24-ին, կիրակի օրը: Այդ մասին ասվում է The Wrap կայքում: Անվանակարգերի մասնակիցների ցուցակը կհրապարակվի 2013թ. հունվարի 15-ին: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հաջորդ տարի Կինոակադեմիան կարող է արարողությունը մեկ ամիս առաջ անցկացնել, սակայն դա չհաստատվեց: 2012թ. Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների հանձնումը ևս տեղի ունեցավ ձմռան վերջին կիրակի օրը՝ փետրվարի 26-ին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |