Ավիգդոր Լիբերման. Իրան-Հյուսիսային Կորեա-Սիրիա չարիքի առանցքի դեմ պետք է անզիջում գործել

Ավիգդոր Լիբերման. Իրան-Հյուսիսային Կորեա-Սիրիա չարիքի առանցքի դեմ պետք է անզիջում գործել

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, որը պաշտոնական այցով գտնվում է Հարավային Կորեայում, Սեուլում հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Կիմ Սոն Հվանի հետ: Նա նշել է, որ ինչպես Իսրայելը, այնպես էլ Հարավային Կորեան ստիպված են դիմակայել միջուկային նկրտումներ ունեցող բռնատիրական ռեժիմներին: «Միջազգային հանրությունը, փորձելով լուծել Իրանի խնդիրը, պարտավոր է դասեր քաղել Հյուսիսային Կորեայի վերջին 20 տարվա իրավիճակից»,-ասել է Լիբերմանը, հավելելով, որ երկու դեպքում էլ փորձ է արվում խաբելու միջազգային հանրությանն ու ժամանակ շահելու:

Լիբերմանն ասել է, որ Իրան-Հյուսիսային Կորեա-Սիրիա չարիքի առանցքի դեմ պետք է անզիջում գործել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---