Հունիսին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կհյուրընկալի Ղազախստանի ընտրանուն![]() 15 մարտի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի սկզբին ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ: Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Երկու երկրների ֆեդերացիաների միջև արդեն ստորագրվել է պայմանագիր: Իսկ մինչ այդ մայիսին Վիեննայում մեր թիմը կմրցի Հունաստանի հավաքականի հետ: Անկեղծ ասած` կան երկրներ, որոնք ցանկանում են հանդիպել Հայաստանի հետ, միգուցե այդ ընթացքում երրորդ հանդիպում էլ կայանա»,- նշել է Հայրապետյանը: ՀՖՖ նախագահն ընդգծել է, որ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են և օգոստոսին, երբ կկայանա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը այն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |