Ռուբեն Հայրապետյան. Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, որպեսզի ամբողջ ժամանակս տրամադրեմ ֆուտբոլին

Ռուբեն Հայրապետյան. Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, որպեսզի  ամբողջ ժամանակս տրամադրեմ ֆուտբոլին

PanARMENIAN.Net - «Ես շատ զբաղված եմ, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոմիտեների փոխնախագահն եմ և յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի մասնակցում եմ նիստերի, այդ պատճառով էլ բացակայում էի Ազգային ժողովից: Դրա համար էլ հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և ամբողջ ժամանակս կօգտագործեմ ֆուտբոլի զարգացման համար»,- մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը նրա առջև խնդիր է դրել, որ Հայաստանի հավաքականը հաղթահարի 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը: «Ես էլ եմ շատ ցանկանում, որ մեր հավաքականը խաղա Բրազիլիայում անցկացվելիք առաջնությունում: Ես չէի կարող ՀՖՖ նախագահի և պատգամավորի աշխատանքը համատեղել, այդ պատճառով էլ ողջ ժամանակս տրամադրելու եմ ֆուտբոլին: Եթե կուսացությունը ցանկանար, որ ես նորից առաջադրվեի պատգամավոր, ես կհամաձայնվեի»,- նշել է նա:

Ավանի թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի փոխարեն ՀՀԿ-ն կարող է առաջադրել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի թեկնածությունը. «Եթե ինձ փոխարինողին ժողովուրդը ընտրի, ուրեմն նա արժանի է: Կարծում եմ 2012 թվականին ձևավորվելիք խորհրդարանը ավելի լավն է լինելու, քան այսօրվանը»:

 Ուշագրավ
---