Ահմետ Դավութօղլու. Բաշար Ասադին պետք է պարտադրել հրաժարական տալ![]() 15 մարտի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն թուրքական հեռուստատեսության TGRT Haber ալիքի ծրագրի հյուրն է դարձել: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով Սիրիայի հիմնահարցին` Դավութօղլուն նշել է, որ երկրում արդեն 9 հազ. մարդ է զոհվել, անհետ կորածների հետ միասին այդ թիվը հասնում է 20 հազարի: Նա հայտնել է, որ հարկավոր է Բաշար Ասադին պարտադրել, որպեսզի նա հրաժարվի իշխանությունից: Նախարարը նշել է, որ Ասադից հետո Սիրիայի ղեկավարությանը կընտրի ժողովուրդը` հավելելով, որ Ասադը չի վստահում սեփական ժողովրդին: «Թուրքիան Ռուսաստանին, Իրանին և մյուս երկրներին կոչ է արել հավատալ սիրիական ժողովրդին: Այդ երկրներն ուզում են, որպեսզի Սիրիայում ընտրությունները տեղի ունենան Ասադի հսկողությամբ: Անցյալ տարի դա դեռ կարող էր լինել, հիմա` արդեն ոչ: Կայացավ հանրաքվե, բայց ոչ մի ազդեցություն չկա: Ժողովրդի վստահությունը պետք է վերականգնել»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |