ԻԻՀ պատգամավորները կարծում են, որ Ահմադինեժադը Մեջլիսի հարցերից ոչ մեկին հիմնավորված պատասխան չի տվել![]() 15 մարտի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - «Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատգամավորների հարցերից ոչ մեկին լուրջ և հիմնավորված պատասխան չի տվել: Իր ելույթում նա աղավաղել է տրված հարցերի էությունը և բազմիցս նկատողություններ կատարել, որոնք հասել են խորհրդարանականներին վիրավորելուն»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խմբակցություններից մեկի ղեկավար, պատգամավոր Մոսթաֆա Քևաքեբիանը: Իր հերթին, ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նախագահի ելույթից հետո նշել է, որ Մեջլիսը կատակների և հեգնանքի վայր չէ խորհրդարանականների կրթության մակարդակի վերաբերյալ, հաղորդում է MehrNews-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |