Պաղեստինի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդները Կահիրեում կքննարկեն հաշտեցման արագացումը

Պաղեստինի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդները Կահիրեում կքննարկեն հաշտեցման արագացումը

PanARMENIAN.Net - Պաղեստինի ազգային վարչության (ՊԱՎ) և ՖԱԹՀ շարժման ղեկավար Մահմուդ Աբասը, ՀԱՄԱՍ քաղբյուրոյի նախագահ Հալեդ Մաշաալը հաջորդ շաբաթ կհանդիպեն Կահիրեում և կփորձեն հաղթահարել միջպաղեստինյան հաշտեցման պլանի կատարման շուրջ տարաձայնությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Աբասը և Մաշաալը փետրվարի 6-ին Դոհայում պայմանավորվել են մինչև Պաղեստինի ինքնավարության ընտրությունների անցկացումը նոր անցումային կառավարություն ձևավորելու մասին, որը պետք է գլխավորի Աբասը, ինչը մինչև հիմա չի կատարվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---