Վերջին 24 ժամվա ընթացքում մոտ հազար սիրիացիներ են հատել Թուրքիայի սահմանը

Վերջին 24 ժամվա ընթացքում մոտ հազար սիրիացիներ են հատել Թուրքիայի սահմանը

PanARMENIAN.Net - Վերջին 24 ժամվա ընթացքում մոտ հազար սիրիացիներ են հատել Թուրքիայի սահմանը, փախչելով անկարգություններից, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Սիրիացի փախստականները տեղակայվել են սահմանամերձ ճամբարներում: Նախօրեին Թուրքիան սկսել է փախստականների ևս մեկ ճամբարի ստեղծման աշխատանքները:

Սիրիան արդեն մեկ տարի է ապրում է չդադարող հակակառավարական բողոքների պայմաններում: Ամեն օր մարդիկ են զոհվում: Ըստ ՄԱԿ տվյալների, երկրում զոհերի թիվը հասել է 7,5 հազարի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---