Կառավարությունը կպարզեցնի տրանսպորտային միջոցի գրանցման կարգը![]() 15 մարտի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Իր նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկին որոշումներից մեկում, չեղյալ ճանաչել երկու այլ որոշում` հնարավորինս պարզեցնելով և թափանցիկ դարձնելով տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման ընթացակարգը, իրավական լուծում տալով ոլորտում առկա խնդիրներին։ Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվում հաշվառման ժամանակ ԱՊՊԱ պայմանագրի և կտրոնի առկայությանը, դրանց ստուգմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելուն վերաբերող դրույթները։ Կառավարությունը հանդես է եկել նաև օրենսդրական նախաձեռնությամբ` հավանություն տալով և ՀՀ Ազգային ժողով ներկայացնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ առավելագույնս կապահովվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |