Բեռլինում ներկայացրել են 1937-ի «Այլասերված արվեստ» ցուցահանդեսի նմուշները

Բեռլինում ներկայացրել են 1937-ի «Այլասերված արվեստ» ցուցահանդեսի նմուշները

PanARMENIAN.Net - Բեռլինում ցուցադրվել են նախկինում անհայտ քանդակներ, որոնք նացիստները հավաքել են 1937-ին կայացած «Այլասերված արվեստ» մերկացուցիչ ցուցահանդեսի ժամանակ, գրում է Lenta.ru-ն՝ մեջբերելով Tagesspiegel-ը: Արվեստի գործերը հայտնաբերվել են 2011-ին բելռինյան վարչության շենքերից մեկի պեղումների ժամանակ: Մարտի 13-ին Նախապատմական շրջանի թանգարանը Բեռլինի Ազատ համալսարանի հետազոտական խմբի հետ ներկայացրել է 6 նոր գտածոները:

Նացիստական քարոզչությունը «Այլասերված արվեստ» է համարել ավանգարդ արվեստը, որը համարվել է հակագերմանական և հրեա-բոլշևիկյան:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---