«Արմավիան» պարտավորվել է մինչև սեպտեմբեր մարել «Զվարթնոցին» իր 5 մլն 300 հազար դոլար պարտքը15 մարտի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ու «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության են եկել և ստորագրել են համաձայնագիր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն՝ նշելով, որ վերջին 4 օրերի ընթացքում իրենք հանդիպել են «Արմավիայի» ու ՀՀ վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ, փորձել են ստեղծված իրավիճակից փոխշահավետ ելք գտնել: «Վեջին օրերի ընթացքում մենք շատ մեկնաբանություններ ենք լսել այս իրադարձության վերաբերյալ, բայց գերադասել ենք ոչ մի մեկնաբանություն չանել մինչև համաձայնության գալը»,- ասաց նա: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Շխյանը նշեց, որ այսօր ստորագրված համաձայնագրով «Արմավիայի» բոլոր պահանջները կատարված են. «Մենք ակնկալում ենք, որ պարտքի սահմանված ժամանակացույցը կպահպանվի»: Օդանավակայանի իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանը նշեց, որ խոսքը 6 ամսվա պարտքի մասին է, որը կազմում է 5 մլն 300 հազար դոլար. «Մենք ակնկալում ենք, որ մինչև սեպտեմբեր այս պարտքը կմարվի: Մեր կողմից սահմանվել են հատուկ սակագներ, որը և պահանջում էր «Արմավիան»: Մեր ընկերության համար անընդունելի է այսքան մեծ պարտք ունենալը, և մեզ համար առաջնային էր այդ գումարները ստանալը»: Նա նաև նշեց, որ «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչներն իրենց խոստացել են մշակել ու ներկայացնել ընկերության նոր ռազմավարությունը, որը թույլ կտա հնարավորինս շուտ մարել պարտքը: Օդանավակայանի կողմից սահմանված նոր սակագները կգործեն առաջիկա մեկ տարվա ընթացքում: Պարտքի մարման առաջին վճարումը համաձայնագրով սահմանված է մարտի 31-ին: Մարտի 6-ին «Արմավիա» ավիաընկերությունը գործադուլ էր հայտարարել: Ընկերությունից հայտնում էին, որ գործադուլը պայմանավորված էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր գնային քաղաքականությամբ, ըստ որի սպասարկման գները բարձրացել են: Գործադուլը հայտարարելուց մի քանի ժամ անց ընկերությունը վերսկսել էր աշխատանքը: Զուգահեռ ընթանում էին բանակցություններ ավիաընկերության, օդանավակայանի և Քաղաքացիական ավիացիայի վարչության միջև: «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչները նաև չէին բացառում ընկերությունը սնանկ հայտարարելու հավանականությունը, եթե «Զվարթնոցը» զիջումների չգնար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |