Երիտասարդները Սոտքից երկու պարկ ոսկու հանքանյութ են գողացել

Երիտասարդները Սոտքից երկու պարկ ոսկու հանքանյութ են գողացել

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոտքի ոսկու հանքի մի հանքախորշից, հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 18 և 20 տարեկան երկու երիտասարդի, որոնց մոտ հայտնաբերվել է 2 պարկ ոսկու հանքանյութ` 40 կգ ընդհանուր կշռով: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---