Արդեն 10 օրից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ավելի արդյունավետ կաշխատի

PanARMENIAN.Net - «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքի հրապարակումից 10 օր անց Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ձեռնամուխ կլինի նոր մեխանիզմի կիրառմանը: Ինչպես հաղորդել է մարտի 15-ին Երևանում մամլո ասուլիսում պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, կատարված փոփոխությունները թույլ կտան կառույցին դիտարկման ընթացքում որոշումներ կայացնել և ստիպել տնտեսվարող սուբյեկտներին վաճառքից հանել ժամկետանց, անորակ կամ կասկած հարուցող արտադրանքը:

Բացի դրանից, նրա խոսքով, տվյալ պահին շրջանառության մեջ է մեկ այլ օրինագիծ, որի համաձայն պետական ծառայության աշխատողները ստուգումներ կիրականացնեն ռիսկի գործոնը հաշվի առնելով: Դրա հետ կապված Աբրամ Բախչագուլյանը պարզաբանել է, որ տվյալ համակարգը կբացառի սուբյեկտիվիզմը ստուգումներ իրականացնելու գործընթացում, իսկ տնտեսավարող սուբյեկտը նախօրոք կիմանա, թե ինչ և երբ կստուգեն նրա մոտ: «Բալային համակարգը թույլ կտա մեզ գնահատել տնտեավարող սուբյեկտի աշխատանքի սանիտարահիգիենիկ պայմանները կամ դադարեցնել նրա գործունեությունը»,- ասել է նա: Նման մեխանիզմ կգործի ներկրվող արտադրանքի նկատմամբ, երբ հարցականի տակ դրվի այդ արտադրանքի անվտանգությունը և պահանջվի լաբորատոր փորձաքննություն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---