ՀՀ և ԵՄ միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը չի ազդի ՌԴ հետ հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը և Եվրոպայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը ոչ մի կերպ չեն խանգարի Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի հետագա խորացմանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը: Նա ասել է, որ Հայաստանն առևտրային պայմանագրեր ունի ԱՊՀ բոլոր երկրների հետ, և ԵՄ հետ առտրային կապերի զարգացումը կհանգեցնի միայն հայկական արտադրանքի իրացման համար նոր հարթակներ բացելուն: Դրանում, նրա կարծիքով, պետք է շահագրգռված լինեն Հայաստանի առտրային գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, քանզի «զարգացած տնտեսության հետ ավելի հեշտ է գործեր վարելը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---