Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որոշել է զբաղվել ձվի շուկայով![]() 15 մարտի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Իր նախաձեռնությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սկսել է ձվի շուկայի ուսումնասիրություն, որպեսզի բացահայտի մթերքի պահպանման պայմանների չափանիշները: Այս մասին մարտի 15-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Ըստ նրա, կառույցի աշխատակիցներն ամեն օր չափում են ձվի օդային միջանցքը, պարզելու համար ժամկետը և պահպանման պայմանները: «Այդ օդային միջանցքը պետք է լիովին համապատասխանի հաստատված ստանդարտներին»,-հավելել է նա: Այս առնչությամբ Աբրամ Բախչագուլյանը հայտարարել է, որ նման աշխատանքներ անցկացվել են նաև «Արաքս թռչնաֆաբրկայում», որտեղ ոչ պիտանի ձու չի հայտնաբերվել»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |