Պելեն ներկա է գտնվելու ՖԻՖԱ-ի նախագահի և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսեֆի հանդիպմանը![]() 15 մարտի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն ներկա կգտնվի ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսեֆի հանդիպմանը: Երկու պաշտոնյաներն էլ ցանկացել են, որպեսզի հայտնի ֆուտբոլիստը ներկա գտնվի երկրի` 2014թ աշխարհի առաջնության նախապատրաստման աշխատանքներին: Վերջինս կկայանա Բրազիլիայում, հայտնում է sports.ru-ն: «Ես շատ ուրախ եմ, որ Պելեն օգնելու է մեզ: Սպասվում է շատ կարևոր հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն` ինչ է անհրաժեշտ անել հաջորդ մի քանի ամիսների ընթացքում 2014թ Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար»,-հայտարարել է Բլատտերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |