Հայտնի են դարձել Տալի 7-րդ հուշամրցաշարի վերջին մասնակիցները![]() 15 մարտի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է ինտերնետային քվեարկությունը, որի արդյունքում ընտրվել են հունիսին կայանալիք Տալի հուշամրցաշարի մասնակիցները: Հաղթող է դարձել անգլիացի շախմատիստ Լյուկ Մակշեյնը: Պայքարը չափազանց համառ էր, և մինչև վերջ էլ երեք առաջատարները հավասար քայլերով էին ընթանում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ալեքսեյ Շիրովը, երրորդը` Շահրիար Մամեդյարովը, հաղորդում է chess-news.ru-ն: Միխայիլ Տալի 7-րդ հուշախաղը կանցնի Մոսկվայում 2012թ հունիսի 7-19: Մրցաշարին կմասնակցեն աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերներ: Նրանցից վեցը արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Նրանք են Մանգուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Թեյմուր Ռաջաբովը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարունան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |