Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում կատարվել են մի շարք նշանակումներ

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում կատարվել են մի շարք նշանակումներ

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվել են մի շարք նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Սահակ աբեղա Շաքարյանը, ավարտելով հովվական ծառայությունը Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմում, ծառայության է կոչվել Արցախի թեմում: Տ. Մովսես քահանա Աշուրյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հոգևոր սպասավորության Վիրահայոց թեմ: Տ. Օշական քահանա Խաչատրյանը, ավարտելով ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում, ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---