Երևանում մեկնարկել է Հայաստանում ընտրությունների անցկացման աջակցության ԵԱՀԿ և ԵՄ ծրագիրը15 մարտի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Երևանում պաշտոնապես մեկնարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցության ծրագիրը, որն իրականացվում է ԵԱՀԿ գրասենյակի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ: Մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Օննո Սիմոնսը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեղակալ Կարլ Հոֆստրան: Ծրագրով նախատեսվում է թեժ գծի ստեղծում, կստեղծվի նաև արագ արձագանքման խումբ, որը կմեկնի միջադեպերի հետքերով, որին կանդամակցեն պրոֆեսիոնալ իրավաբաններ: Ծրագրի շրջանակներում վեց քաղաքներում՝ Գյումրի, Կապան, Գավառ, Իջևան, Եղեգնաձոր, Վանաձոր, կբացվեն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բաժանմունքները, որոնք կաջակցեն ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը: Ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 1,7 մլն եվրո, ծրագիրն իրականցնում է ԵԱՀԿ գրասենյակի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |