«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվում է Երևանի թիվ 16 ավագ դպրոցը15 մարտի 2012 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանն այսօր այցելել են Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, որտեղ հիմնադրամի աջակցությամբ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: ԿԳՆ-ից հայտնում են, որ վերանորոգվել են դպրոցի սանհանգույցները, դահլիճը, մուտքի դռները, ջրահեռացման խողովակները, բուֆետը, խոհանոցը, բուժկետը և պահակակետը, իսկ առաջիկայում սպասվում է նոր պատուհանների տեղադրում և դասասենյակների վերանորոգում: Նախարար Արմեն Աշոտյանը շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին, այնուհետև վերանորոգված դահլիճում հանդիպում ունեցել ուսուցիչների և աշակերտների հետ: Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին՝ նա նշել է, որ ավագ դպրոցների կայացումը կրթական համակարգի գերակա խնդիրներից է. «12-ամյա կրթության բարեփոխումը սկզբնական շրջանում դժվարություններով էր ընթանում, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այդ բարեփոխման մի քանի կարևոր փուլերը մենք արդեն անցել ենք` ունենք ձևավորված 12-ամյա կրթության համակարգ, ունենք ավագ դասարանների դասագրքեր և ծրագրեր: Միաժամանակ շարունակվում են ուսուցիչների վերապատրաստումները: Մեր նպատակն է՝ պահպանել ազգային դպրոցի ավանդույթները՝ համադրելով դրանք համաշխարհային կրթական մակարդակի հետ»,-նշել է նախարարը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |