Anonymous հաքերային խումբը ստեղծել է սեփական օպերացիոն համակարգը Ubuntu բաց կոդով ՕՀ հիման վրա![]() 15 մարտի 2012 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խումբը թողարկել է սեփական օպերացիոն համակարգը Ubuntu 11.10 բաց կոդով ՕՀ հիման վրա, հաղորդվում է հաքերների բլոգում: Anonymous OS առկա է Mate desktop environment հանրահայտ անվճար գրաֆիկական ինտերֆեյսը, ինչպես նաև բազմաթիվ այլ ծրագրեր, որոնց մեծամասնությունը նախատեսված է կայքերի որոնման և շահագործման խոցելիության համար, ինչպես նաև DDoS-հարձակումներ իրականացնելու համար: Իրենք համակարգի հեղինակները պնդում են, որ ՕՀ թողարկվել է «խաղաղ» նպատակներով`չնայած որ առկա են վնասակար բնույթի ծրագրեր: Anonymous OS անվճար է և հասանելի է ներբեռնման համար: Ենթադրվում է, որ այն շահագործողները կլինեն համակարգչային տեխնոլոգիաների էնտուզիասtները, ովքեր ցանկանում են ինտերնետն ավելի անվտանգ դարձնել: Anonymous-ը հայտնի է 2010-ից իր կատարած մի շարք DDoS հարձակումներով` ուղղված խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին` PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է իշխանությունների` ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |