Ճարտարապետ Սերգեյ Աղաբաբյանը արվեստասերներին կներկայանա որպես գեղանկարիչ

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի ճարտարապետ Սերգեյ Աղաբաբյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն հեղինակի ավելի քան 100 գեղանկարչական աշխատանքները:

Ճարտարապետ Սերգեյ Աղաբաբյանը ծնվել է Վանաձոր քաղաքում 1955 թվականին: 1969թ.-ին ավարտել է Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան նկարչական դպրոցը, 1977թ.-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը: Որպես ճարտարապետ-վերականգնող աշխատել է Վանաձորում: Ճարտարապետությանը զուգահեռ նկարել է Լոռվա բնությունը: 2011թ-ին գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդես է ունեցել Վանաձորում: Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտիում բացվող այս ցուցահանդեսը հեղինակի առաջին անհատական ցուցահանդեսն է Երեվանում:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 16-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---