ՀՀ խորհրդարանի խոսնակը ցավակցություն է հայտնել իր բելգիացի գործընկերոջը15 մարտի 2012 - 21:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական նամակ է ուղարկել Բելգիայի Սենատի նախագահ տիկին Սաբին դը Բեթյունին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ, նամակում, մասնավորապես, ասվում է. «Ցավով տեղեկացանք Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի վթարի մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Ձեր երկրի համար դժվարին այս պահին Հայաստանի Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, ուսուցիչներին, Բելգիայի ողջ ժողովրդին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ վերադարձ դպրոց ու ընտանիք: Ընդունեք, խնդրեմ, մեծարգո տիկին նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»: Վթարը տեղի է ունեցել Սյեր քաղաքում, երեքշաբթի երեկոյան, տեղի ժամանակով 21,15: Ավտոբուսն անհայտ պատճառներով կորցրել է կառավարումը և բախվել թունելի պատին: ՃՏՊ զոհ է դարձել 28 մարդ, որոնցից 22-ը երեխաներ են: Ավելի քան 20-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Զոհվել են նաև 2 վարորդները: ՃՏՊ պատճառները առայժմ հայտնի չեն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա |