Աշխարհում ամենաերկար ճոպանուղին`«ՏաԹևերը», անցել է աշխատանքի գարնանային ռեժիմի15 մարտի 2012 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում ամենաերկար, Գինեսի ռեկորդակիր, ուղևորատար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 1-ից անցել է գարնանային ռեժիմի և ուղևորափոխադրումներ է իրականացնում ամենօրյա աշխատանքային գրաֆիկով: Մարտի 20-ից մարտի 31-ը ճոպանուղում կգործի 10% զեղչ բոլոր երկկողմանի և միակողմանի տոմսերի համար: Ճոպանուղին ըստ գործող 10:00–18:00 ժամային գրաֆիկի կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում շաբաթական 6 օր` բացառությամբ երկուշաբթի (պրոֆիլակտիկ) օրվանից: Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, իսկ ամենաբարձ կետը 330 մետրն է: Հալիձորից միջնադարյան Տաթևի վանք միակողմանի ուղղությունը տևում է 11 րոպե: «Տաթևերը» հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցվել է որպես աշխարհի ամենաերկար ուղևորափոխադրող ճոպանուղի: «Տաթևերը» խթանում է զբոսաշրջիկների ներհոսքը և բարձրացնում հայկական համայնքների սոցիալական մակարդակը: Տիգրան Ղազարյան. «Մերձական 6 համայնքների մոտավորապես 60 ընտանիքներ այսօրվա դրությամբ ունեն կայուն եկամուտ, որը մարզում միջինից բարձր է»: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |