ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԻՆՏԵՐՊՈԼՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆ ԳՏՆՎՈՒՄ 2 մարտի 2004 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունում կտրականապես հերքել են «ադրբեջանցի գերիների» դեմ հանցագործությունների մեղադրանքով 20 հայ ոստիկանների Ինտերպոլով հետախուզության մեջ գտնվելու մասին Ադրբեջանի ԶԼՄ-ների հաղորդումները: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտարարել են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունում, ներկայումս ոչ մի հայ ոստիկան Ինտերպոլի գծով հետախուզության մեջ չի գտնվում եւ նման հաղորդումները հերթական ապատեղեկատվություն են: Նշենք, որ ադրբեջանական «Թուրան» գործակալության հաղորդմամբ, հայ ոստիկանների հետախուզության մեջ գտնվելու մասին տեղեկատվությունը հրապարակվել էր Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների պետհանձնաժողովի նախօրեին կայացած նիստի ընթացքում: Աղբյուրի համաձայն, նիստում լսվել էր «հայկական գերության մեջ գտնվող ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործությունների» փաստերի առնչությամբ 2002 թվականի նոյեմբերի 27-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի առնչությամբ իրականացվող քննության ընթացքի մասին հաշվետվությունը: Ըստ «Թուրանի»` Ադրբեջանի զինվորական դատախազության եւ ազգային անվտանգության նախարարության համատեղ քննչական խմբի կողմից նշվել են «147 հայ ոստիկանների եւ գրոհայինների անունները, որոնք մեղադրվում են մարդկայնության դեմ հանցագործություններում»: Նրանցից 20-ի դեմ հարուցվել են քրեական գործեր, եւ նրանց նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզություն է հայտարարվել, հաղորդել է ադրբեջանական գործակալությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին |