Արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրները որոշել են փակել դեսպանատները Դամասկոսում

PanARMENIAN.Net - Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրները որոշել են փակել իրենց դեսպանատները Դամասկոսում: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al-Arabia արբանյակային հեռուստաալիքին:

Աղբյուրը մեջբերում է արաբական միապետությունների համագործակցության գլխավոր քարտուղար Աբդել Լատիֆա ազ-Զայանիի խոսքերը, ով հայտարարել է, որ այդ տարածաշրջանի պետությունների նման քայլը բողոքի նշան է Բաշար Ասադի ղեկավարությամբ իշխանությունների կողմից իրականացվող «սպանությունների և ճնշումների» դեմ:

Չորեքշաբթի օրը Դամասկոսում դեսպանատունը փակելու և դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցներին Սիրիայից հետ կանչելու մասին հայտարարեց Էր-Րիյադը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---