Հիլարի Քլինթոնը Սերգեյ Լավրովին չի խնդրել ուղերձ փոխանցել Իրանի իշխանություններին

Հիլարի Քլինթոնը Սերգեյ Լավրովին չի խնդրել ուղերձ փոխանցել Իրանի իշխանություններին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքել է վերջերս ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իբր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին խնդրել է տեղեկացնել Իրանի իշխանություններին այն մասին, որ միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ Իրանի ապրիլին ծրագրված բանակցությունները Թեհրանի վերջին հնարավորությունն է պատերազմից խուսափելու համար: Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտը»: Չնշվող աղբյուրին հղում կատարող հրատարակության տվյալների համաձայն՝ Քլինթոնը համապատասխան խնդրանքով Լավրովին է դիմել անցյալ երկուշաբթի Նյու Յորքում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---