«Հայկական ժամանակ». Ծառուկյանը փորձում է հասնել նրան, որ Պուտինը ուղերձով ողջունի ԲՀԿ համագումարը16 մարտի 2012 - 09:34 AMT PanARMENIAN.Net - Լավատեղյակ աղբյուրները «Հայկական ժամանակին» հայտնում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձում է հասնել նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով ողջունի շաբաթ օրը մարզահամերգային համալիրում կայանալիք ԲՀԿ համագումարը: Երեկ, երբ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանին թերթի թղթակիցը հարցրել է` ճիշտ է, որ Բարգավաճի համագումարին նույնպես ՌԴ նախագահը ուղերձ է հղելու, և արդյո՞ք այդ ուղերձն ընթերցելու է Պուտինի ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչներից մեկը, խոսնակը պատասխանել է. «Պուտինի ուղերձի մասին ոչինչ ասել չեմ կարող: Թե «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմից որ անձի անունից ուղերձ կլինի, չգիտեմ, բայց որ կլինի, համոզված եմ»: Վլադիմիր Պուտինն ուղերձ էր ուղարկել անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարին, որն ընթերցել էր «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը: Ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակը համագումարի օրը չի հրապարակվելու: Թերթի հարցին` իրենց առաջնորդը համագումարից հետո հանդես կգա մամուլի ասուլիսով, Ծառուկյանի խոսնակը պատասխանել է. «Հատուկ մամուլի ասուլիս հրավիրված չէ»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |