ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար. Սիրիայում հակամարտության զոհերի թիվն արդեն գերազանցել է 8 հազարը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար. Սիրիայում հակամարտության զոհերի թիվն արդեն գերազանցել է 8 հազարը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ Սիրիայում մեկ տարի առաջ սկսված հակամարտության զոհերի թիվն արդեն գերազանցել է 8 հազարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Associated Press-ին:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնում էր 7,5 հազար զոհերի մասին: Բացի այդ Պան Գի Մունը հակամարտության երկու կողմերին կոչ է արել համագործակցել ՄԱԿ-ի ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ, որպեսզի հետագա արյունահեղությունը կանխվի: Իր հայտարարության մեջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մատնանշել է նաև, որ սիրիական իշխանությունների կողմից ընդդիմության ուժերի «դաժան ճնշումը» մինչ օրս շարունակվում է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---