ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԿԱԼԱՆՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՓՈԽՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

PanARMENIAN.Net - Առավել խոշոր չափերի կաշառակերության եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով կալանավորվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահան Մխիթարյանը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Վ. Մխիթարյանի աշխատասենյակում եւ բնակարանում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել է անօրինական ճանապարհով ձեռք բերված երեք հատ ինքնաձիգ եւ ռազմամթերք: Տվյալ փաստի առումով քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը վարում է ՀՀ զինվորական դատախազությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---