Կանադացի քաղաքական գործիչը հարգել է Հրանտ Դինքի հիշատակը![]() 16 մարտի 2012 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Կանադացի քաղաքական գործիչ Մայքլ Շոթոն հարգել է թուրքահայ լրագորղ, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը, Կանադայի Օնտարիո նաhանգի Վեհաժողովին ուղղված իր կոչում: «Ես այսօր շատ լուրջ հարց եմ բարձրացնում: Այս տարի հունվարի 19-ին լրացավ համաշխարհային հարգանգ վայելող լրագրող, Թուրքիայում հայերի մտավորականության կարծիքի արտահայտող Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցը: Դինքը բացահայտ խոսում էր Հայոց ցեղասպանության մասին: Ճշմարտությունը բարձրաձայնելու համար նա մի քանի անգամ ձերբակալվել է, իսկ 2007թ. սպանվել է իր թերթի խմբագրության առջև: 5 տարի անց, գործն ավարտին հասցվեց այս տարվա հունվարին: Նրան սպանած Օգյուն Սամաստը դատապարտվեց ցմահ բանտարկության 2011թ. հունիսին, հայ համայնքը մինիչ օրս բարձրաձայնում է հետաքննության հետ կապված հարցերը: «Ես Օնտարիոյի ու արտերկրի հայության կողքին եմ և հարգում եմ Հրանտ Դինքի հիշատակը: Եկեք միասին սատարենք հայ համայնքին: Մենք դեմ ենք Ցեղասպանությանը: Մենք կողմ ենք խոսքի ազատությանը բոլորի համար, հատկապես լրագրողների, որոնց ավանդը ժողովրդավարության զարգացման գործում անգնահատելի է»,-ասել է Մայքլ Շոթոն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |