Երիտասարդ երաժիշտների «Եվրատեսիլ». Ավստրիան ներկայացնելու է Էմանուել Ճգնավորյանը

Երիտասարդ երաժիշտների «Եվրատեսիլ». Ավստրիան ներկայացնելու է Էմանուել Ճգնավորյանը

PanARMENIAN.Net - Երիտասարդ երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթում Ավստրիան ներկայացնելու է 16-ամյա ջութակահար Էմանուել Ճգնավորյանը:

Ինչպես հայտնում է մրցույթի բլոգերից մեկը, Ավստրիան ներկայացնելու համար պայքարում էին 14 երաժիշտներ:

Էմանուել Ճգնավորյանն առաջին անգամ բեմ է դուրս եկել 7 տարեկանում: Դրանից հետո նա մասնակցել է բազմաթիվ մրցույթների:

Երիտասարդ երաժիշտների «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է 1982 թ-ից երկու տարին մեկ անգամ: Մրցույթի նախնական լսումները տեղի է ունենալու մայիսի 5-ին և 6-ին, եզրափակիչ համերգը` մայիսի 11-ին: Հայաստանը մրցույթում ներկայացնելու է քանոնահար Նարեկ Գազազյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---