«Վեցնյակը» կոչ է անում Իրանին բանակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ առանց նախապայմանների

«Վեցնյակը» կոչ է անում Իրանին բանակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - «Վեցնյակը» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան) կոչ է անում Իրանին ձեռնամուխ լինել ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցություններին առանց նախապայմանների՝ վերականգնելու համար վստահությունը Իրանի միջուկային ծրագրի հանդեպ: Այդ մասին ասվում է «հինգ գումարած մեկ» խմբի մարտի 8-ի հայտարարության մեջ, որը զետեղվել է ՌԴ ԱԳՆ կայքում, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«ՄԱԳԱՏԷ-ն բանակցությունների երկու փուլ է անցկացրել Թեհրանում 2012թ. հունվարին ու փետրվարին և, տեղի ունեցել է ինտենսիվ քննարկում: Մտահոգում է այն, որ Իրանի համապատասխան օբյեկտներ մուտքը թույլ չտրվեց: Կոչ ենք անում Իրանին կատարել իրենց խոստումն ու թույլ տալ մուտքը Փարչին»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---