Վատառողջ մարդուն օգնության հասած հրշեջ-փրկարարները կպարգևատրվեն

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզպետարանը կպարգևատի մարտի 7-ին Արագածոտնի մարզում վատառողջ մարդուն օգնության հասած և նրան ձյան միջով շուրջ 4 կիլոմետր պատգարակով մինչև շտապօգնության մեքենա հասցրած հրշեջ-փրկարարներին:

Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից` ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն Արագածոտնի մարզային փրկարարական վարչությանը կնվիրի «Ուրալ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա։

«Ուրալ-43203» մակնիշի ամենագնաց ավտոմեքենան կահավորվել և հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու և տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---