Ռուսաստանը նախատեսում է, որ ՄԱԿ ԱԽ բոլոր անդամները կօժանդակեն Քոֆի Աննանի առաքելության ջանքերին

Ռուսաստանը նախատեսում է, որ ՄԱԿ ԱԽ բոլոր անդամները կօժանդակեն Քոֆի Աննանի առաքելության ջանքերին

PanARMENIAN.Net - Մոսկվան նախատեսում է, որ ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամները կօժանդակեն Քոֆի Աննանի առաքելության ջանքերին, ուրբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին: Սպասվում է, որ ուրբաթ օրը ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին կներկայացնի Սիրիայում իրադրության վերաբերյալ իր առաջին գնահատականները:

«Այսօր Նյու Յորքում հեռուստակապի միջոցով կայանալիք ճեպազրույցի ժամանակ մենք ակնկալում ենք նրա ջանքերի օժանդակումը ՄԱԿ ԱԽ բոլոր անդամների կողմից»,- ասել է Լավրովը Մոսկվայում իր սերբ պաշտոնակից Վուկ Երեմիչի հետ համատեղ մամլո ասուլիսում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---