Բաղիշի հերթական «գոհարը». Հայաստանը պետք է ոչ թե Եվրատեսիլից հրաժարվի, այլ Ղարաբաղից

Բաղիշի հերթական «գոհարը». Հայաստանը պետք է ոչ թե Եվրատեսիլից հրաժարվի, այլ Ղարաբաղից

PanARMENIAN.Net - ԵՄ հարցերով Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղիշը հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբ: Այս անգամ նա որոշել է մեկնաբանել այն հանգամանքը, որ Հայաստանը որոշել է հրաժարվել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ից: «Հայաստանը պետք է ոչ թե Եվրատեսիլից հրաժարվի, այլ Ղարաբաղից»,-ասել է նա՝ հավելելով, որ «ավելի լավ կլիներ, եթե երկիրն այդ տարբերակը դիտարկեր»:

Հայ երգիչները բոյկոտում են «Եվրչատեսիլ-2012»-ը, որը կանցնի Բաքվում: Փոխարենը մի քանի օտարազգիներ ցանկանում էին ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ: Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ:

Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին:

«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---