Զամանլուի երկաթգծային կամրջի կառուցումը կավարտվի ապրիլին![]() 16 մարտի 2012 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Զամանլուի երկաթուղային կամրջի կառուցման աշխատանքները կավարտվեն ժամանակացույցով նախատեսված ժամկետներին` 2012 թվականի ապրիլին: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսել է Զամանլուի նոր կամրջի կառուցումը 2010 թվականին՝ երկաթուղային գծերի արդիականացման և արհեստական կառույցների առողջացման իր հատուկ ծրագրի շրջանակներում: Ներկա պահին արդեն ավարտված են հիմնական աշխատանքները՝ կամրջի շինարարությունը, հողապաստառի շինարարությունը, օդաբաշխիչ ցանցի կառուցումը: Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: Շարունակվում են աշխատանքները գծի մակերեսային կառույցի վրա, ընթանում է պահակային տարածքների, կոնտակտային ցանցի, լուսավորության և էներգամատակարարման համակարգի, ինժեներային կոմունիկացիաների շինարարությունը, էլեկտրահաղորդման գծի վերակառուցումը, ինչպես նաև տարածքի բարեկարգման աշխատանքները: Վերականգնողական աշխատանքները տարվում են միաժամանակ մի քանի ուղղություններով՝ հենարանների, թռիչքերի կառուցվածքի, կամուրջի մոտեցումների վրա, իսկ աջ և ձախ ափի մոտեցումներում կառուցվում են երկաթբետոնե հենապատեր և կատարվում են հողային աշխատանքներ: Զամանլու կիրճի կամուրջը կառուցվել է 1898 թ. և համարվում է Ռուսական կայսրությունում կառուցված ամենամեծ կամուրջը: Կամրջի երկարությունը կազմում է 256 մետր, իսկ բարձրությունը՝ 26 մետր: Ներկա պահին հին կամրջին զուգահեռ կառուցվում է նորը, որի գծերի երկարությունը կկազմի 161 մետր: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1,7 մլրդ. դրամ:Զամանլուի հին կամուրջը օգտագործվելու է որպեց թանգարան:Հավատարիմ մնալով հայկական բիզնեսի աջակցության ցուցաբերման իր քաղաքականությանը, ՀԿԵ-ն վերանորոգման աշխատանքների կապալառու է ընտրել հայկական շինարարական «Կամուրջշին» ընկերությանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |