Դեղագործները քննարկել են դեղերի և կենսաակտիվ հավելումների մասին նոր օրենքի նախագիծը16 մարտի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ) և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը համատեղ մարտի 10-ից 11-ը «Արթուրս Աղվերան Ռիզորթ» հանգստյան տանը կազմակերպել էին դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» երրորդ հանդիպումը։ Արդեն ավանդական դարձած այս հանդիպմանը ներկա էին Հայաստանի դեղագործության ոլորտի կազմակերպությունների, այդ թվում` տեղական արտադրողների, արտասահմանյան դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների և ներմուծող ընկերությունների ղեկավարներ, պետական ոլորտի պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, ինչպես նաև ՀՀ կառավաությանն առընթեր պետական եկամուտների կոմիïեի և տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովի, դեղաքաղաքականության ու դեղորայքային անվտանգության պատասխանատուներ։ Համաձայն ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 25-ի թիվ 1603-ն որոշման ՀՀ-ում դեղարտադրող ընկերությունները պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը GMP ստանդարտների պահանջներին մինչև 2013թ. հունվարի 1-ը: Հանդիպումը հնարավորություն տվեց մասնակիցներին ներկայացնել Պատշաճ արտադրական գործունեության կանոններ (GMP) և Պատշաճ բաշխման գործունեության կանոններ (GDP) ստանդարտների ներդրման գործընթացը, հիմնախնդիրներն ու հետագա քայլերը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև դեղերի և կենսաակտիվ հավելումների մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, դեղերի գովազդի թույլտվության կարգի վերջին փոփոխությունները, պետական գնումներին, ինչպես նաև մաքսային և հարկային բարեփոխումներին առնչվող հարցեր: ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը ներկայացրեց Հայաստանում իր առաքելությունը և դեղագործության ոլորտում առաջիկա ամիսներին իրականացվելիք միջոցառումները: Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն առաջադրել պետական մարմինների պատասխանատուներին և ակտիվ քննարկումների արդյունքում ստանալ սպառիչ պատասխաններ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա |