ՀՀ և Բելառուսի ԱԳՆ միջգերատեսչական խորհրդակցություններ են անցկացրել16 մարտի 2012 - 12:40 AMT PanARMENIAN.Net - 2012թ. մարտի 15-ին Երեւանում կայացել են միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ-ների միջեւ: Խորհրդակցությունների ժամանակ հայկական կողմը ներկայացնում էին արտգործնախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը, սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը եւ արտգործնախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Բելառուսական կողմը ներկայացնում էին Բելառուսի ԱԳՆ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների վարչության պետ Նիկոլայ Դեմչուկը, Տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Սավինիխը, ինչպես նաեւ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Բելառուսի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային եւ այլ ոլորտներում:Կողմերը քննարկել են նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |