Երևանի թիվ 198 դպրոցում կենդանացել էին Բորոդինոյի ճակատամարտի դաս-պատկերները![]() 16 մարտի 2012 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Երևանի թիվ 198 դպրոցում կայացել է «Ռուս որդիների հողի դաս-պատկերները» հանրապետական նախագծի բացումը՝ նվիրված Բորոդինյան ճակատամարտի 200-ամյակին: 9-րդ դասարանցիների հետ ռուսաց գրականության, պատմության և աշխարհագրության ինտեգրված բաց դասն անցկացրել են դպրոցի ուսուցիչներ Կարինա Դավթյանը (ռուսաց լեզու և գրականություն), Սարգիս Խաչատրյանը (պատմություն), Լիանա Փափազյանը (աշխարհագրություն): Մեծ ռուս բանաստեղծ Մ. Յու. Լերմոնտովի «Բորոդինո» բանաստեղծությունն ուսումնասիրելու ընթացքում աշակերտները ծանոթացել են Բորոդինյան ճակատամարտին նախորդած իրադարձությունների, Բորոդինյան դաշտի աշխարհագրական դիրքի, մարտի դաշտում մարտական գործողությունների ընթացքի հետ: Մ. Ցվետաևայի «12 թվականի գեներալներին» բանաստեղծության հիման վրա ռոմանսի հնչյունների ներքո տեղի է ունեցել 1812-ի Հայրենական պատերազմի մասնակից-հերոսների դիմանկարների ներկայացում՝ Կուտոզովի, Բարկլայ դե Տոլլիի, Բագրատիոնի, Դավիդովի, Ռաևսկու և այլոց: Դասն անցել է աշխույժ, հետաքրքրիր և դինամիկ մթնոլորտում: Իր ելույթում դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը նշել է նման դասերի կարևորությունն աշակերտների համար, քանի որ պատմությունը միշտ իր կենդանի արտացոլումն է գտնում գրականության մեջ, ինչպես նաև նշել ռուսաց լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրության անհրաժեշտությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |