Հաստատվել է լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի խորագիրն ու ժամկետը16 մարտի 2012 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ «Հայ լրագրողների 6-րդ համաժողովի» գործադիր մարմնի անդրանիկ նիստը: Ինչպես հաղորդում են Սփյուռքի նախարարությունից` նիստին համացանցի միջոցով մասնակցել են նաև գործադիր մարմնի սփյուռքյան անդամները` «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Լիբանան), «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ) և այլք: Հրանուշ Հակոբյանը կարևորել է այն, որ հետևողականորեն կյանքի են կոչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում հնչած առաջարկությունները, մշակվում և իրակնացվում են ծրագրեր և միջոցառումներ` բարձրացված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Նախարարն անդրադարձել է նաև Ֆրանսիայում և Լիբանանում կայացած հայ լրագրողների տարածաշրջանային հավաք-հանդիպումներին, ԱՄՆ այցի ընթացքում հայկական ԶԼՄ-ի ղեկավարների հետ հանդիպմանը: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Ա.Գևորգյանը և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տ.Հարությունյանը համառոտ ներկայացրել են կատարված աշխատանքների հայաստանյան հատվածը: Քննարկվել են նաև «Հայ լրագրողների 6-րդ համահայկական համաժողվին», Սփյուռքի լրագրողների ամառային դպրոցին, «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» «Լավագույն հայկական լրատվամիջոց» մրցույթի նախապատրաստական աշխատանքներին առնչվող և այլ հարցեր: Գործադիր մարմինը հաստատել է լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի խորագրն ու ժամկետը: «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը կկայանա 2012թ. հոկտեմբերի 4-6-ը: Կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, օտար ԶԼՄ-ում աշխատող հայ լրագրողներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |