Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ ցուցակներում գործարարներ չեն լինելու, միայն պրոֆեսիոնալներ, ովքեր գիտեն իրենց գործը![]() 16 մարտի 2012 - 13:42 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով կառաջադրի այնքան թեկնածուներ, որքան նպատակահարմար կգտնի: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը: Ըստ նրա, ԲՀԿ չունի և չի կարող ունենալ որևէ պայմանավորվածություն որևէ քաղաքական ուժի հետ: «ԲՀԿ ցուցակներում լինելու են թեկնածուներ, ում ժողովուրդը գիտի և ովքեր արդեն ապացուցել են իրենց մասնագիտական հմտությունները գործով, ոչ թե խոսքով»,-հայտարարել է Ուրիխանյանը, ընդ որում, հավելելով, որ մարտի 17-ին` ԲՀԿ համագումարին կներկայացվի կուսակցության ծրագիրը, որը կներառի նաև կուսակցության գաղափարախոսությունը և որով կուսակցությունը պատրաստվում է գնալ խորհրդարանական ընտրությունների: Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ կուսակցության ցուցակներում ներառվելու են նաև երիտասարդ կադրեր և կանայք, հավելելով, որ ԲՀԿ ցուցակներում գործարարներ և անհատ ձեռներեցներ չեն լինելու, այլ մասնագետներ, ովքեր գիտեն իրենց գործը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |