Գիդո Վեստերվելլեն խուսափել է պատասխանել Բաքվի ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին![]() 16 մարտի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - «Ենթադրում ենք, որ ղարաբաղյան խնդիրը չի կարող երկար ժամանակ սառեցված վիճակում գտնվել և ժամանակն է այն լուծելու»,-հայտարարել է ԳՖՀ ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք հարգում ենք ինչպես ազգերի ինքնորոշման իրավունքը, այնպես էլ տարածքային ամբողջականության սկզբունքը, պետք է փոխզիջումների միջոցով փոխշահավետ լուծում գտնել»,-հայտարարել է Վեստերվելլեն: Լրագրողի այն հարցին, ինչպես է նա գնահատում Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը խուսափողական պատասխան է տվել, ասելով, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Մարտի 14-ին, դեռևս նախքան Հայաստան այցելելը, մեկնաբանելով, թե ինչ ավանդ կարող է ունենալ Գերմանիան, Վեստերվելլեն հայտարարել է. «Նախորդ տարի Գերմանիան առաջատար դեր է խաղացել Բրյուսելում քննարկումներ նախաձեռնելու համար, որոնք ուղղված էին ԵՄ-ի ղարաբաղյան հակամրտության լուծմանը ներգրավվածության ամրապնդմանը: Հետևությունները, որոնք նախորդ ամիս արել է ԵՄ արտաքին հարցերի վերաբերյալ խորհուդը և Հարավային Կովկասի վերաբերյալ ԵՄ Հատուկ ներկայացուցչի մանդատը, լավ հիմք են հանդիսանում ակտիվ ներգրավվածության համար: Մասնակցությունն ուղղված է ԵԱՀԿ ՄԽ-ին աջակցելուն և լրացնելուն: Ժամանակն է լուծելու այս խնդիրը, որը խոչընդոտում է ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանն ու խաղաղ զարգացմանը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |