2011թ. ավարտվել են 20 հա տարածքի անտառապատման աշխատանքները![]() 16 մարտի 2012 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացմանհիմնադրամի (ՀՀ ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Ըստ հաստատված օրակարգի` ՀՀ ԱՎԶՀ գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հիմնադրամի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունները։ Նա զեկուցել է հաշվետու տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացման մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման և անտառապատման աշխատանքների ծրագրի առաջին փուլի արդյունքներին (2011թ. ավարտվել են 20 հա տարածքի անտառապատման աշխատանքները. անցկացվել է ջրագիծ, կառուցվել է ոռոգման ցանց, տարածքը ցանկապատվել է): Տեղեկացվել է, որ ամբողջությամբ ավարտված են ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շրջակայքում անտառվերականգնման համալիր ծրագրով 25 հա տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատանքները: Քննարկվել է նաև հիմնադրամի 2011 թ. ֆինանսական հաշվետվությունը ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ: Ներկայացված հաշվետվությունները հաստատվել են հոգաբարձուների խորհրդի կողմից: Հիմնադրամի 2012 թ. անելիքների համատեքստում Վլադիմիր Մովսիսյանը խոսել է վերոնշյալ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված միջոցառումների մասին, որոնց շրջանակում այս տարում նախատեսվում է անտառապատել Էրեբունու անտառպետության մնացած 31 հա տարածքը և ծրագիրն ավարտել ամբողջությամբ: Նիստում հաստատվել են նաև ՀՀ ԱՎԶՀ 2012 թ. հաստիքացուցակն ու գործադիր մարմնի պահպանման ապարատի ծախսերի նախահաշիվը: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է գրավոր ներկայացնել հնչեցված հարցադրումները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |