Գիդո Վեստերվելլե. Իրանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն, քանի դեռ Թեհրանը չի վերսկսել բանակցությունները16 մարտի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն ՀՀ ԱԳ նախարարի հետ Երևանում տված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Գերմանիան կշարունակի կողմ հանդես գալ պատժամիջոցներին, որոնք ընդունվում են Իրանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ երկրի միջուկային ծրագրի շուրջ խնդիրները չեն հարթվել: Նախարարը հայտարարել է, որ Գերմանիան դեմ է հանդես գալիս երկրի կողմից միջուկային էներգետիկան ռազմական նպատակներով օգտագործելուն և շարունակելու է պատժամիջոցների քաղաքականությունը ԵՄ մյուս անդամների հետ միասին, քանի դեռ ԻԻՀ չի հրաժարվել իր միջուկային ծրագրից: Վերջերս միջազգային միջնորդները կոչ էին արել Իրանին թույլ տալ, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները մտնեն Փարչինի համալիր: Թեհրանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն լուրջ երկխոսության` առանց որևէ նախապայմանների: Քեթրին Էշթոնը ևս մեկ անգամ «վեցնյակի» անունից առաջարկել է Իրանին վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Ավելի վաղ իրանական ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները «վեցնյակի» հետ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել ապրիլին, և Թուրքիան պատրաստ է հյուրընկալել դրանք: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա |