«Արմավիան» հավաստիացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանը չի կատարում համաձայնագրի պայմանները16 մարտի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանը չի կատարում երեկ ստորագրված համաձայնագրի պայմանները: «Սակագները ոչ մի լումա չեն իջեցվել, գործում են նախկին սակագները, մինչդեռ «Արմավիա» ավիաընկրությունը արդեն իսկ վճարել է խոստացված գումարի 50 տոկոսը»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ «Արմավիա» ավիաընկերության հետ համաձայնության են եկել և ստորագրել են համաձայնագիր: Երեկ ստորագրված համաձայնագրով «Արմավիան» պարտավորվել էր մինչև սեպտեմբեր մարել 5 մլն 300 հազար դոլար պատքը: Իսկ «Զվարթնոցը» իր կողմից սահմանել էր հատուկ սակագներ, որը և պահանջում էր «Արմավիան»: Նշվում էր, որ օդանավակայանի կողմից սահմանված նոր սակագները կգործեն առաջիկա մեկ տարվա ընթացքում: Պարտքի մարման առաջին վճարումը համաձայնագրով սահմանված է մարտի 31-ին: Մարտի 6-ին «Արմավիա» ավիաընկերությունը գործադուլ էր հայտարարել: Ընկերությունից հայտնում էին, որ գործադուլը պայմանավորված էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր գնային քաղաքականությամբ, ըստ որի սպասարկման գները բարձրացել են: Գործադուլը հայտարարելուց մի քանի ժամ անց ընկերությունը վերսկսել էր աշխատանքը: Զուգահեռ ընթանում էին բանակցություններ ավիաընկերության, օդանավակայանի և Քաղաքացիական ավիացիայի վարչության միջև: «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչները նաև չէին բացառում ընկերությունը սնանկ հայտարարելու հավանականությունը, եթե «Զվարթնոցը» զիջումների չգնար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |