Առանց թույլտվության թանկարժեք մետաղներից իրերի մանրածախ առքուվաճառքի համար տուգանք կնշանակվի![]() 16 մարտի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ռաֆիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով սահմանվում է, որ առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առքուվաճառք իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով: Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ չեն ստացվել: Փաթեթն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի ներկայացմամբ` նախագիծը լրամշակվել է պատգամավորների առաջարկների հաշվառումով: Այս օրինագիծը ևս ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |