ԱԺ հանձնաժողովը հաստատել է Սումգայիթում և Բաքվում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու նախագիծը![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեց Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները 1915-1923թթ. Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կազմակերպված եւ իրականացված ցեղասպանության շարունակություն ճանաչելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ այն ընդգրկել ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է օժանդակել անապահով եւ խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը: Վարդան Արամյանը նաեւ ներկայացրեց 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիրը եւ 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգագման քաղաքականության երրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Ըստ փոխնախարարի` համաձայնագրերի նպատակն է իրականացնել աղքատության կայուն կրճատում: Հանձնաժողովը քննարկեց 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է օժանդակել «Հայջրմուղկոյուղու» ընտրված սպասարկման տարածքներում ջրամատակարարման որակի բարելավմանը: Քննարկված համաձայնագրերին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նախաձեռնած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դատապարտելով օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն` իրենք առաջարկում են մայիսի 19-ը հայտարարել օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Կառավարության ներկայացուցիչը` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, նշեց, որ ՀՀ կառավարությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացություն կարող է տալ միայն որոշ հստակեցումների դեպքում: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկեց հեղինակներին հետաձգել օրինագծի քննարկումը, քանի որ հարցը նուրբ է, եւ որոշ հարցեր պարզաբանելու համար բազմակողմանի քննարկման անհրաժեշտություն կա: Հանձնաժողովի անդամները եւս առաջարկեցին հարցի քննարկումը հետաձգել: Հեղինակը չհամաձայնեց հանձնաժողովի անդամների առաջարկին: Քվեարկության արդյունքում օրինագծերի փաթեթը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: ![]() ![]() Բաքվում հայերի ջարդեր Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |