Հաստատվել է Երևան քաղաքի 2011թ. բյուջեի կատարման հաշվետվությունը

Հաստատվել է Երևան քաղաքի 2011թ. բյուջեի կատարման հաշվետվությունը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանին մարտի 16–ին գումարած հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2011թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 51147914.6 հազ. դրամ, ծրագրված (ճշտված) 59724588.4 հազ. դրամի նկատմամբ կամ ծրագրային ցուցանիշները կատարվել են 85.6%-ով, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի ծրագրված ցուցանիշի համեմատ փաստացի եկամուտները կատարվել են 91.7%-ով:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հաշվետվությունը ներկայացնելիս նաև նշել է, որ 2011 թվականի բյուջեի պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են:

Ավագանու որոշմամբ սահմանվել է նաև քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---